Ուշադրություն
ԱՔՌԱ համակարգում առկա որոշակի տեխնիկան խնդիրների պատճառով սպառողական վարկերի/վարկային գծերի/օվերդրաֆտի ձեր օնլայն հայտը կարող է ավտոմատ չմշակվել:
Ծառայությունը հասանելի կլինի մինչև ս.թ. փետրվարի 19-ը: Վերոգրյալ խնդիրը վերանալու կամ նշված ժամկետից երկար շարունակվելու դեպքում այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Նշված վարկատեսակներն ստանալու համար կարող եք դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Բանկի սպասարկման ցանցին, մասնաճյուղերի հասցեներին և աշխատանքային ժամերին կարող եք ծանոթանալ «Սպասարկման ցանց» բաժնում:
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (010) 561111 հեռախոսահամարով, այցելել www.ameriabank.am կամ Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած հնարավոր անհարմարության համար:
Ուշադրություն
Խնդրում ենք հայտը լրացնել Google Chrome զննարկիչում, որը կարող եք բեռնել`
Օնլայն վարկեր
100,000 ՀՀ դրամից մինչև 10 մլն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով վարկեր` մի քանի րոպեի ընթացքում.
Սկսած
12.5%-ից
Առանց որևէ հավելյալ վճարների
Առանց գրավի և/կամ երաշխավորության
Դիմելու գործընթացը
Վարկը հաստատվելուց հետո ծանոթացե՛ք վարկի պայմաններին և ստացե'ք գումարը մի քանի րոպեի ընթացքում
Գրանցվել
որպես օգտատեր/մուտք գործել համակարգ
Սեղմել
«Դիմել նոր վարկի» կոճակը
Ընտրել
վարկատեսակը
Նշել
անհրաժեշտ գումարի չափն ու արժույթը
Ներմուծել
Ձեր անձնական տվյալները
Տարեկան տոկոսադրույքը
Բացի սահմանված տոկոսադրույքից` այլ հավելյալ վճարներ առկա չեն*
ՀՀ դրամ
ԱՄՆ դոլար
Եվրո
Փաստացի տոկոսադրույքները կազմում են 12.8%- 23.9%, ընդ որում` անվանական և փաստացի տոկոսադրույքների հստակ չափերը կախված են հաճախորդի ընտրած վարկատեսակից և նրա սքորինգի միավորից:
Ուշադրություն
Վարկի տրամադրում
Եթե ունեք Ամերիաբանկի ակտիվ քարտ, ստացե՛ք վարկն Ամերիաբանկի Ձեր առկա կամ նոր բացվող քարտին կամ հաշվին` առանց բանկ այցելելու*
* Բանկի պայմաններին և սահմանված կարգին բավարարելու դեպքում
Հաճախակի տրվող հարցեր
Ի՞նչ են իրենցից ներկայացնում օնլայն վարկերը
Այս ծառայության շրջանակներում Դուք կարող եք օնլայն տարբերակով դիմել 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամից մինչև 10 (տասը) միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք վարկ ստանալու համար (սպառողական վարկ, վարկային գիծ կամ օվերդրաֆտ): Վարկերը տրամադրվում են՝ սկսած 12.5% տոկոսադրույքից՝ առանց որևէ հավելյալ վճարների, գրավի և երաշխավորության: Ամերիաբանկում ակտիվ քարտ ունենալու դեպքում Դուք հնարավորություն ունեք ստանալու վարկն՝ առանց բանկ այցելելու: Հակառակ դեպքում, վարկի ձևակերպման գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է վարկային հայտը ներկայացնելուց հետո՝ 7 օրացուցային օրվա ընթացքում մոտենալ Ամերիաբանկի՝ Ձեզ հարմար մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, որով ներկայացվել է վարկային հայտը, և հանրային ծառայության համարանիշը/սոցիալական քարտ: Ամերիաբանկի մասնաճյուղերի ցանցին կարող եք ծանոթանալ այս հղումով` http://ameriabank.am/Infrastructure.aspx?&lang=33
Ծառայության մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://onlineloans-am.ameriabank.am/:
Ինչպե՞ս են որոշվում տրամադրվող գումարի չափը և տոկոսադրույքը
Վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է`հիմք ընդունելով հաճախորդի վարկունակության ցուցանիշները: Հստակ պատասխանը ստանալու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտը և կստանաք պատասխանն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:
Որքա՞ն են կազմում ամսական մարումները
Ամսական վճարումների չափը կախված է ընտրված վարկատեսակից , հաստատված գումարից և տոկոսադրույքից, ինչպես նաև տրամադրման ժամկետից: Նշենք, որ վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է`հիմք ընդունելով հաճախորդի վարկունակության ցուցանիշները:
Ի՞նչ ժամկետով են տրամադրվում վարկերը
Տվյալ առաջարկի շրջանակներում սպառողական վարկերը տրամադրվում են 60 (վաթսուն) ամսով, իսկ վարկային գիծը և օվերդրաֆտը` 60 (վաթսուն) ամսով կամ անժամկետ։
Ինչո՞ւ է հաստատվում ավելի բարձր տոկոսադրույք` նշված 12.5%-ի փոխարեն
Տրամադրվող գումարի չափը, ինչպես նաև տոկոսադրույքը որոշվում են հաճախորդի վարկունակության ցուցանիշների գնահատման հիման վրա: Նշված 12.5%-ը եվրոյով տրամադրվող վարկերի նվազագույն տոկոսադրույքն է, սակայն, կախված վարկունակության ցուցանիշներից և վարկի արժույթից, տրամադրվող տոկոսադրույքը կարող է տարբերվել: Տարբեր արժույթների համար գործող տոկոսադրույքների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ այս հղումով՝ https://onlineloans-am.ameriabank.am/
Հնարավո՞ր է արդյոք այս ծրագրի շրջանակներում ստանալ վարկ՝ այլ բանկերում առկա վարկերը մարելու նպատակով
Դուք կարող եք դիմել վարկի համար և հաստատման դեպքում ուղղել գումարն այլ բանկերում Ձեր վարկային պարտավորությունները մարելուն: Այս դեպքում, խնդրում ենք մոտենալ Ձեզ հարմար ցանկացած մասնաճյուղ` Ձեր հայտն առավել մանրամասն ուսումնասիրելու համար, քանի որ օնլայն տարբերակով ներկայացված հայտերի դեպքում վերաֆինանսավորման հնարավորությունները ներառված չեն:
Հնարավո՞ր է արդյոք դիմել Ամերիաբանկ վարկ ստանալու համար՝ այլ բանկերում վարկեր ունենալու պարագայում
Այլ Բանկում գործող վարկ ունենալը տվյալ վարկին դիմելու համար խոչընդոտ չէ. վարկի տրամադրման, ինչպես նաև տոկոսադրույքի և գումարի չափի վերաբերյալ որոշումը կայացվում է` հիմք ընդունելով հաճախորդի վարկունակության ցուցանիշները: Հստակ պատասխանը ստանալու համար խնդրում ենք լրացնել օնլայն հայտը և կստանաք պատասխանն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:
Հնարավո՞ր է արդյոք ստանալ վարկ՝ առանց բանկ այցելելու
Տվյալ առաջարկի շրջանակներում Ամերիաբանկում ակտիվ քարտ ունեցող հաճախորդները, վարկը հաստատվելու դեպքում, կարող են ստանալ գումարն իրենց հաշվին կամ քարտին`առանց Բանկ այցելելու: Իսկ ոչ քարտապան հաճախորդները վարկի ձևակերպման գործընթացն ավարտելու համար պետք է վարկային հայտը ներկայացնելուց հետո՝ 7 օրացուցային օրվա ընթացքում մոտենան Ամերիաբանկի մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, որով ներկայացվել է վարկային հայտը, և հանրային ծառայության համարանիշը/սոցիալական քարտ: Ամերիաբանկի մասնաճյուղերի ցանցին կարող եք ծանոթանալ այս հղումով` http://ameriabank.am/Infrastructure.aspx?&lang=33
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ վարկի դիմելու համար
Տվյալ առաջարկի շրջանակներում վարկի դիմելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ/սոցիալական քարտ:
Արդյո՞ք գրավի կամ երաշխավորության անհրաժեշտություն կա վարկի դիմելու համար
Տվյալ առաջարկի շրջանակներում վարկերը տրամադրվում են առանց գրավի և երաշխավորության:
Ի՞նչ հավելյալ վճարներ են առկա
Մինչև 2018թ. հուլիսի 31-ը վարկի համար դիմելու դեպքում որևէ հավելյալ վճարներ առկա չեն:
Պարտադի՞ր է լինել Ամերիաբանկի հաճախորդ` օնլայն վարկի դիմելու համար
Ոչ, օնլայն տարբերակով վարկի դիմելու համար պարտադիր չէ լինել Ամերիաբանկի հաճախորդ, պարզապես վարկն հաստատվելուց հետո անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ`վարկի տրամադրման գործընթացն ընդամենը մի քանի րոպեի ընթացքում ավարտելու համար:
Ինչպե՞ս կարող եմ դիմել օնլայն վարկի համար
Վարկային հայտն օնլայն լրացնելու համար անհրաժեշտ է հետևել այս հղմանը` https://onlineloans-am.ameriabank.am/, գրանցվել որպես օգտատեր և լրացնել հայտի դաշտերը` Ձեր անձնական տվյալները, վարկատեսակը, անհրաժեշտ գումարի արժույթն ու չափը: Հայտի լրացման ընթացքին ծանոթանալու համար կարող եք նաև դիտել այս հոլովակը` https://www.youtube.com/watch?v=cwEiC_GkVxM։
Ameriabank © 2017 | Թարմացված է առ 12.12.2018 թ., 17:27